ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայ երաժշտության երեկոներ

Հայ երաժշտության երեկոներ
10.04.2015 | 12:07

Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպում է հայ երաժշտության երեկոներ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք և Պրովիդենս քաղաքներում: Առաջին համերգը տեղի կունենա մայիսի 2-ին՝ Պրովիդենս քաղաքի «Եգավյան» մշակութային կենտրոնում: Այդ երեկո կհնչեն Կոմիտասի, Նարեկացու, Եկմալյանի, Կանաչյանի, Սպենդիարյանի, Բաբաջանյանի, Խաչատրյանի, Հարությունյանի, Ռ. Մելիքյանի և այլ ճանաչված հայ կոմպոզիտորների ոգեշնչող եզակի գործեր:
Մայիսի 17-ին էլ Նյու Յորքի «Ադել և Հայկ Տեր-Մանվելյան» պատկերասրահում , գրեթե նույն ծրագրով կկայանա երկրորդ համերգը:

Մանրամասներ` այստեղ:

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ